27 07 2023

Բաքվի բարբարոսական վարչախմբի նպատակը, ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի լիարժեք, անվերապահ ու անդառնալի կապիտուլյացիան․ իրանագետ

Բաքվի բարբարոսական վարչախմբի նպատակը, ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի լիարժեք, անվերապահ ու անդառնալի կապիտուլյացիան․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ  բանակցություներում, եթե մի կողմ թողնենք դիվանագիտական պաճուճանքները, ոչ մի լուրջ ձեռքբերում այս պահի դրությամբ գոյություն չունի։

Նման բան չի կարող լինել ըստ էության, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախմբի նպատակը, ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի լիարժեք, անվերապահ ու անդառնալի կապիտուլյացիան և փաստացի «պետություն-ուրվական» դառնալը։

Ըստ այդմ, նաև խիստ պրագմատիկ ելքը միակն է՝ Հայաստանի համատարած, որակյալ և խելամիտ ռազմականացումը շատ պարզ և հասկանալի բանաձևով՝ դաշնակիցների հնարավորին լայն շրջանակով և ներքին ռեսուրսների գերհամախմբմամբ պետություն-ամրոց, որն ամեն պահի պետք է պատրաստ լինի ոչ միայն դիմագրավելու, այլ նաև կործանիչ հարվածներ հասցնելու թշնամական ցանկացած նկրտման հիբրիդային պատերազմին բնորոշ անզուգաչափ մեթոդաբանությամբ։

Հայաստանում պետություն-ամրոցի կերտմանը զուգահեռ պետք է իրականացվի նաև թշնամու արհեստածին կազմավորման հնարավորին խարխլման և քայքայման նույնչափ համատարած որակյալ, խելամիտ և մեթոդական, այլ ոչ թե դրվագային ծրագիր։

Սրանք բոլորը չափազանց մեծ նվիրում ու կամք պահանջող և միայն բարդ ու քրտնաջան աշխատանքի տիրույթներ են, սակայն ո՞վ է ասել, որ Առաջավոր Ասիայում պետություն ունենալը և այն զարգացնելն ու հզորացնելը հեշտ գործ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ