Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հիբրիդային պատերազմի մեկ այլ վտանգավոր բաղադրիչ է դարձրել «բնապահպանությունը»։
Մեր դեմ «բնապահպանական» պատերազմի առնվազն երկու դրվագ՝ Արցախի կյանքի ճանապարհի՝ Բաքվի բռնապետի կամակատար «բնապահպանների» կողմից փակումը և Երասխի գործարանի դեմ արդեն բացահայտ պետական մակարդակով հարձակումները, միակը չեն, քանի որ թշնամու կողմից վաղուց «շոշափվում են» Արաքս գետի ջրերի և հայկական ԱԷԿ-ի տիրույթները նույնպես։
Այս ամենն արվում է այն դեպքում, երբ նույն այդ բարբարոս վարչախումբն արհեստածին Ադրբեջանը վերածել է փաստացի բնապահպանական աղետի մեծ գոտու, մինչդեռ մենք այս ասպարեզում թշնամուն ոչ մի անզուգաչափ հարված չենք հասցնում՝ դրա համար ունենալով լայն հնարավորություններ։
Պատճառն, ըստ իս, մեկն է՝ անհիմն և կույր հավատն առ այն, թե Բաքվի բարբարոսսկան վարչախմբի հետ, իբր, հնարավորություն կա հասնելու «խաղաղության», մինչդեռ և՛ մտոք, և՛ աչոք կույր պետք է լինել չհասկանալու և չտեսնելու, որ թշնամու նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի խաղաղեցումը գերեզմանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը