21 07 2023

Պահանջում ենք Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը. հայտարարություն

Պահանջում ենք Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը. հայտարարություն

Ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակեցին իրենց պահանջը։

«ՀՀ կառավարությունից պահանջում ենք.

Հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից և վերջ տալ նմանօրինակ հայտարարություններին։

Ընդունել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություններն Ադրբեջանին դարձրել են էլ ավելի սանձարձակ, նպաստել են Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը և միջազգային հանրության պասիվ արձագանքին։ Ուստի՝ օր առաջ դադարեցնել նման հայտարարություններն ու գործողությունները։

Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը։

Ներկայացնել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում՝ իր բազմաթիվ հիմնավորումներով։

Պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա իրացման արդյունքները, ինքնորոշման իրավունքը մեր ժողովրդի անքակտելի իրավունքն է, այն սակարկության առարկա չէ և անընդունելի է դրա շուրջ ցանկացած զիջողական քննարկում։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունների փոխարեն միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողություններն աշխարհին ներկայացնելու, պատշաճ դատապարտման և պատժիչ ու զսպիչ գործողությունների ուղղությամբ։

Ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։

Արցախի ժողովրդի շահերը հավուր պատշաճի պաշտպանելու անկարողության պարագայում զերծ մնալ Արցախի առնչությամբ որևէ զիջողական, պարտվողական հայտարարությունից, գործողությունից, նշաձողեր իջեցնելուց։

Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք՝ հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններից։

Դադարել միայն կոչերով հանդես գալուց և գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված հումանիտար աղետից Արցախը հանելու ուղղությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ