21 07 2023

Արցախի նախագահի աթոռը զբաղեցնողը իր կուսակցականի շուրթերով նիկոլ փաշինյանից հրաժարվում է․ լրագրող

Արցախի նախագահի աթոռը զբաղեցնողը իր կուսակցականի շուրթերով նիկոլ փաշինյանից հրաժարվում է․ լրագրող

Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Արցախի ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Նելա Գրիգորյանը նիկոլ փաշինյանին ու աննա հակոբյանին սուր քննադատության ենթարկեց։ Նա ասաց որ դավաճան են և պետք է պետական դավաճանության հոդվածով պատասխան տան։
Ազատ Հայրենիք, քաղաքական կուսակցությունը Արցախում ստեղծվել է 2005 թվականի հունվարի 29-ին։ Կուսակցության նախագահն էլ այսօրվա միաժամանակ Արցախի կառավարության ղեկավար հանդիսացող Արայիկ Հարությունյանն է։
Նելա Գրիգորյանի ելույթը կարող է մի քանի բան նշանակել, որ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնողը իր կուսակցականի շուրթերով նիկոլ փաշինյանից հրաժարվում է։ Այսինքն իբր, կամ իրականում արայիկ հարությունյանին նիկոլը խաբել ու քցել է։ Ուղիղ տեքստով արայիկ հարությունյանը երբեք չի հնչեցրել որևիցե մեղադրանք նիկոլին։ Ավելին միշտ սատարել է և նույնիսկ վերջին ընտրություններին բլոկադված Արցախից եկել է Հայաստան և մասնակցել նիկոլի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության աջակցող խմբում։
Մյուս տարբերակը, որի մասին կարելի է ասել Նելա Գրիգորյանի ելույթից հետո, դա այն է, որ այլև արայիկ հարությունյանի կուսակիցները նրա կողքին չեն, կամ թքած ունեն իրենց քաղաքական ուղվածության վրա և որոշել են Արցախի փրկության համար, մի ազնիվ մղում անել։
Երրորդ տարբերակն այն է, որը ամենահավանականն է․ Նելա Գրիգորյանը որպես ՀԱՅ ու ԿԻՆ, որպես Մարդ, հասել է ծայրահեղ հուզական, մարդկային վիճակի և ուղղակի արտահայտվել է, որպես ազնիվ ու սրտացավ մարդ, կին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ