21 07 2023

Չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին. Ոսկանյան

Չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Չի կարելի, պատկերավոր ասած, բերանի աջ անկյունով ասել, որ ճանաչում ես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մաս, իսկ ձախով՝ պնդել, թե նույն այդ պետություն կոչեցյալի նպատակն Արցախում էթնիկական զտումներն են՝ այսինքն ցեղասպանության մի տարատեսակը, որովհետև ստացվում է, որ 120 000 հայի թողնելով ցեղասպանի քմահաճույքին, դու նպաստում ես այդ ցեղասպանության իրականացման հավանականության մեծացմանը։ 

Նույն կերպ արգահատելի է, երբ ասում են, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է բացի Բերձորի միջանցքը և միաժամանակ խոսում Ակնայի ճանապարհով նույն այդ բարբարոսից ինչ-որ «հումանիտար օգնության» հնարավորության մասին, որովհետև չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ