17 07 2023

Միջազգային դերակատարները պետք է հետևեն ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ

Միջազգային դերակատարները պետք է հետևեն ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ

Այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց իր որոշումը Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ՄԻԵԴ-ը նույնպես հաստատեց իր որոշումը։ Թվիթերի  միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նա հիշեցնում է, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, վերահաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված որոշումը։

«ՄԻԵԴ-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար։ Մյուս միջազգային դերակատարները պետք է հետևեն այս գծին»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ