Քրիստինե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի հետաքրքիր միջադեպ ընկավ աչքովս, ձեզ էլ պատմեմ:
ԱՄՆ ֆինանսների նախարար տիկին Ջանեթ Յելենը օրերս այցելել է Չինաստան և հանդիպում է ունեցել Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում չափազանց ջանասիրաբար է բարևել նրան , նու կոպիտ ասած մի քանի անգամ ուժգին խոնարհվել է Սիի առջև:
Այս դրվագը հասանելի է դարձել Ամերիկայի ժողովրդին , որոնք ինչ ասես որ չեն արել տիկին նախարարին քննադատելու ու ծաղրելու նպատակով, էլ վիրուսային հոլովակներ, էլ թվիթերում գրառումներ , էլ լուրջ քննադատություն, մի խոսքով`միայն ալարկոտը չի անրադարձել այդ դրվագին:
Նայում էի այդ արձագանքներին ու բնական կեպով մտքիս եկավ նիկոլի դեմ տարիներով խոնարհվող ԵՄ ներկայացուցիչ տիկին Վիկտորինը:
Բայց վերադառնանք Ջանեթ Յելենին:
Քանի որ արձագանքը ահռելի էր , ապա որոշվեց ինչ որ մի ձև բացատրել կզելու պատճառը ու !ուշադրություն! CNN-ով մի նյութ ցուցադրվեց որում պարզաբանվում է, որ տիկին նախարարը !Չինաստանում !! չորս բաժին (պոռցիա) !!! ինչ որ հալյուցինոգեն սունկ է կերել !!!!
Դե , բայց , համաձա՞յն եք, որ դա ուրիշ բան , մարդը մթագնած գիտակցություն է ունեցել` աշխույժ կզել է:
Բա լավ , էս մեր Վիկորինին քանի տարի ա ի՞նչ սունկ են ուտեցնում,
Գուցե՞ Իջևանում նման սունկեր կան,
Ինչու՞ է ամեն անգամ կզում:
Հիմա կասեք. բա ինչու Եվրոպայի ժողովուրդները իրեն չեն ծաղրում ու քննադատում, շատ պարզ պատճառով.
Եվրոպան իր ժողովուրդներին այդ կզելը ցույց չի տալիս, իսկ Վիկտորինին գործուղողները ամեն անգամ նրա կզելուց ադր. գազի գնի զեղչ են ստանում:
Ասում են Անդրեա Վիկորիրն հեռանալու է Հայաստանից:
Բայց ուր էլ գնա, քանի տարի էլ անցնի, մեզ համար նա մնալու է եվրոպական արժեքները ոտնահարած , հայաստանցիների մեջ` այդ արժեքների խեղաթյուրման արդյունքում, ժողովրդավարության հանդեպ հեգնանք ու անվստահություն առաջացրած խորհրդանիշ:
...Գոնե սունկ կերած լիներ, կասեինք դե մարդ ա էլի...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը