26 01 2023

Հիմա հասկանու՞մ եք ինչու ենք այս խղճուկ վիճակում․ Քրիստինե Նազարյան

Հիմա հասկանու՞մ եք ինչու ենք այս խղճուկ վիճակում․  Քրիստինե Նազարյան

Քրիստինե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ձախ նկարում լուսահոգի Արման Ջոնի Կիրակոսյանն է:
Աջ նկարում ՔՊ-ական եսիմ ովը:
Որոշ ժամանակ անց , երբ էս մղձավանջը վերջացած լինի, դիվանագիտություն ուսումնասիրող մեր երիտասարդները դասագրքերում կարդալու են, որ և Արման Ջոնի Կիրակոսյանը՝ հմուտ, փորձառու և վաստակաշատ դիվանագետը, և էս եսիմովը եղել են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ ու ներկայացրել են Հայաստանը:
Դիվանագիտություն ուսումնասիրող այդ երիտասարդներին դժվար կլինի բացատրել, թե ինչպես էր եսիմովը դարձել փոխարտգործնախարար: Երիտասարդները վստահորեն ցանկանալու են նմանվել Արման Ջոնիչին ու վստահաբար ոչ մի երիտասարդ դիվանագետ չի ցանկանալու նմանվել եսիմումին:
Իսկ հիմա նայեք արտաքին աշխարհի աչքերով. ժամանակին Հայաստանը ներկայացնում էր Արման Կիրակոսյանը, իսկ հիմա Հայաստանը ներկայացնելու է եսիմովը:
Հիմա հասկանու՞մ եք ինչու ենք այս խղճուկ վիճակում:
Իսկ ով դեռ չի հասկացել, համբերեք, սպասեք մինչ եսիմովքեր դառնան ձեր բժիշկները, գուցե, երբ ձեզ վիրահատելու և բուժելու փոխարեն հերձեն, այ էդ պահին կհասկանաք:
Այսքանը...

Հ.Գ. թեկուզ, մի երկրում, որտեղ նիկոլը վարչապետ է, ալենը ԱԺ նախագահ, Սուրիկը ՊՆ նախարար, Քիսոն ռազվեդկի պետ ....և այլն, և այլն, եսիմովն էլ կարող ա փոխարտգործնախարար լինի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ