Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տրամաբանությունն այն է, որ հանրային լողափում ամեն ինչ անվճար է: Ես փորձել եմ բացել դուռ և բռնակը մնացել է ձեռքումս, սանիտարական վատ վիճակ, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։ Հիմա ես հանձնարարական եմ տվել, որ մրցույթով պետք է հանրային լողափեր ստեղծենք ու մրցույթով տանք կառավարման»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը