Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է.
«Ինքը չի ծառայել, ազատամարտին չի մասնակցել, ուրիշների տղաներին բանակ է ուղարկում
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ին տեղի է ունեցել 2023 թվականի ամառային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը անհայտ պատճառներով ժամկետային զինծառայություն չի անցել, 1990-ական թվականների ազատամարտին չի մասնակցել։
2020թ․ հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչից հետո Արցախ առաջնագիծ, մարտնչելու մեկնելու նպատակով Հայկ Ղալումյանը ստեղծել է «Իջևան» կամավորական ջոկատը, որի անդամները մոտ մի շաբաթ Տավուշի մարզի անտառներում մարզվելուց հետո ոչ Արցախ են մեկնել, ոչ էլ՝ Տավուշի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները դրա դիմաց պետական բյուջեից երեք ամսվա աշխատավարձ են ստացել՝ մեկ լրիվ և երկու կիսատ ամսվա հաշվարկով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը