05 07 2023

Ըստ էության, մեզանում քննարկվում է՝ պե՞տք է մեր արյունակիցները ցեղասպանվեն, թե՝ ոչ․ իրանագետ

Ըստ էության, մեզանում քննարկվում է՝ պե՞տք է մեր արյունակիցները ցեղասպանվեն, թե՝ ոչ․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Նկատե՞լ եք, որ մեր հասարակության մեջ արդեն իսկ կոտրվել են գրեթե բոլոր այն տաբուները, որոնք վերաբերում են Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ մեր քաղաքակրթական դիմակայությանը։

Ասենք, օրինակ՝ լայն քննարկման առարկա է, թե արդյոք Արցախը պետք է լինի՞ արհեստածին Ադրբեջանի կազմում, կամ՝ ոչ։

Մինչդեռ այսպիսի «հարցի» քննարկումն իսկ, պատկերավոր ասած, հերձվածողություն է, քանի որ Արցախը թշնամուն թողնելը նշանակում է 120 000 հայի ցեղասպանություն և բռնագաղթ, այսինքն, ըստ էության, մեզանում քննարկվում է՝ պե՞տք է մեր արյունակիցները ցեղասպանվեն և բռնագաղթի ճանապարհ բռնեն, թե՝ ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ