ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Մարիա Կարապետյանի սկանդալային հայտարարություններին.
«ՔՊ՝ քաղաքական պատուհասների թիմը չի դադարում զարմացնելուց ու զայրացնելուց: Ի՞նչ է ասում գանգրահեր մանդատակիր Հովիկ Աղազարովը, ասում է՝ «խաղաղության հասնելու համար զոհողություններ են հարկավոր. Արցախի ժողովուրդն այդ ճանապարհին է»: Սրան ես հիմա ի՞նչ քրֆեմ: Դու ո՞վ ես, որ Արցախի ժողովրդի անունից հանդես գաս: 7 հազար երեխու գլուխը կերաք, քիչ էր, 10 հազարին սարքեցիք հաշմանդամ, մի հատ էլ ասում եք՝ Արցախը զոհողությունների գնով պետք է գնա խաղաղության: Դե գնա զոհվի, տենց լավ տղա ես: Կամ էն էգ մանդատակիրը, ասում է՝ «ՀՀն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը՝ ներառյալ ԼՂ-ն», ու էս անձնավորությունը էսօր իրավունք ունի զբաղեցնել պետական պաշտո՞ն: Գնա, ուրիշ բանով զբաղվի, աղջի՛կ ջան»,- նշել է Պետրոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը