Հայաստանը մեծ ակնկալիքով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը: Այս մասին Թվիթերյան իր միկոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Իսպանիայի կողմից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելու հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը, տարածաշրջանային կայունությանն ու կայուն զարգացմանը նպաստելուն, և այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարությունում։
ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնած Իսպանիան հայտարարել է, կազմակերպելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում:
ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում հոկտեմբերին նախատեսվում է եռակողմ՝ Փաշինյան-Միշել-Ալիև, հանդիպում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը