ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բերանները փրփուր առած հայտարարում են, թե Վաշինգտոնում բանակցային գործընթացի որոշ հարցերի շուրջ առաջընթաց է եղել:
Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնու՞մ. շարժը գրեթե ամբողջությամբ կանգնած է:
Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ` որևէ լավ սպասում չի կարող լինել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը