28 06 2024

Մեղադրանքը ոչ մի բանով չի փաստվում՝ ո՛չ տեսանյութերով, ո՛չ տուժողի դատաբժշկի եզրակացությամբ. Լևոն Քոչարյան



Մոտ 15 ոստիկան եկել ցուցմունք է տվել և նրանցից ոչ մեկի խոսքը իրականությանը չի համապատասխանում: Այս մասին իր վերաբերյալ դատական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Ես չգիտեմ՝ Դատախազությունն արդյո՞ք փորձել է, ջանք գործադրել է ամբողջ այդ տեսանյութը ստուգելու հետ կապված: Վերջիվերջո ամենաօբյեկտիվ իրականությունը ցույց են տալիս տեսանյութերը: Մենք կարող էինք ոչինչ չխոսել և մեղադրող կողմի ամեն ասածի դեմ պարզապես այդ տեսանյութի «Play» կոճակը սեղմեինք, որով կփաստվեր մեր ասածը»,- նշեց նա:

Պատգամավոը նկատեց, որ իր հանդեպ մեղադրանքը ոչ մի բանով չի փաստվում՝ ո՛չ տեսանյութերով, ո՛չ տուժողի դատաբժշկի եզրակացությամբ:

«Սրան զուգահեռ կա հակառակ իրականություն, կա այն, ինչ ինձ հետ է տեղի ունեցել, բայց այդ մասով մինչ օրս չունենք մեղադրյալ: Անգամ ԱՄՆ պետդեպի զեկույցում իմ անունով նշվում է, որ մեքենայում ինձ հարվածում են ոստիկանները: Ամերիկայից տեսել, նկատել են, որ այնտեղ հարված կա՝ մեր դատախազները, քննչականը, ոչ մեկ չի տեսնում»,- հավելեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ