30 06 2023

Շատ վատ է, որ Եվրոպայում տարածվում է իսլամական ուղղվածության կրոնական հոսանքների թեման. Արման Աբովյան

Շատ վատ է, որ Եվրոպայում տարածվում է իսլամական ուղղվածության կրոնական հոսանքների  թեման. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.

«Ֆրանսիան կրակի մեջ է:

 Ըստ էության, որոշ խոշոր քաղաքներում (Մարսել,Թուլուզ , Նանտ) իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, մեքենաներ են այրվում, զանգվածային թալան է տեղի ունենում:

"Առաջատար" են կրկին էմիգրանտների  համայնքները Մարոկկոյից, Ալժիրից, Աֆղանստանից, Սոմալիից, Չադից:

Ֆորմալ առիթը ֆրանսիացի ոստիկանի կողմից էմիգրանտի սպանությունն էր ։

Բայց դա պարզապես առիթ է:

Էմիգրանտ միջավայրում բացասական էներգիայի համակենտրոնացումը ակտիվորեն սնվում է Եվրոպայում գործող մահմեդական ծայրահեղական կազմակերպությունների բջիջներով:

Մուլտիկուլտուրալիզմը վաղուց արդեն դարձել է մեյնսթրիմ և սպառել իրեն , ինչը, իհարկե, հանգեցնում է բռնության բռնկումների ոչ միայն Ֆրանսիայում, այլև Գերմանիայում ,Բելգիայում ,Իտալիայում , Շվեդիայում, Դանիայում ։

Դա լավ՞ է, թե՞ վատ:

Ըստ էության, հայերի համար ոչ մի լավ բան չկա նրանում, որ Եվրոպայում ակտիվորեն տարածվում է իսլամական ուղղվածության արմատական կրոնական հոսանքների գերիշխանության թեման ։

Եվրոպացիների հաշվարկն այն մասին, որ էմիգրանտների ֆինանսական ապահովմամբ կարելի է վերաձևակերպել նրանց մտածելակերպը, ձախողվեց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ