««ՀայաՔվե» նախաձեռնությունը նպատակ ունի մեր սերը ստուգելու մեր ինքնության, պետականության հանդեպ: Ես միշտ ասել եմ՝ ով ասում է՝ Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «ՀայաՔվե» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:
Նշենք, որ Երևանում մեկնարկել է «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքը։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում, օրենսդրական նախաձեռնությամբ կարող են հանդես գալ՝ պահանջելով խիստ պատիժ Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության ուրացման համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը