28 06 2023

Մարդ, որը 5000-ից ավելի զոհ է տվել, խոսում է 1998-2008թթ․ ունեցած 92 զոհի մասին․ Նարեկ Մանթաշյան



«Այս իշխանությունները կամ՝ սրանք, կարծես, Արցախի սահմանները որպես հայրենիքի սահմաններ չեն ընկալում և Արցախը, գոնե իրենք իրենց համար, հանձնել են և Արցախում տեղի ունեցողը կամ Արցախում զոհվածներին հայական կողմի զոհեր չեն ընկալում․ սա ամենավատն է, որ կարող է լինել հայկական երու պետությունների հետ և որոնց հետ, ցավոք, առերեսվում ենք»․-Yerevan.Today-ի տաղավարում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը՝ անդարադառնալով այսօր առավոտյան Արցախի դիրքերում թշնամու ռազմական սադրանքին, որի հետևանքով 4 հայ դիրքապահ է զոհվել։  

«Ամեն օր տեսնում ենք հայտարարություններ, որ թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը Երասխում, Նոյեմբերյանում, ամենուրեք, ու սա շարունավելու է այնքան ժամանակ, քանի դեռ օրվա անմեղսունակները չեն հասկանում, որ խաղաղություն գոռալով հնարավոր չէ․ նմանվում ենք «Չարի վերջը» հեքիաթի կկվին, որովհետև ամեն անգամ որևէ ձագ նետում ենք թշնամու երախը՝ փոխարենը չստանալով ո՛չ խաղաղություն, ո՛չ անդորր»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ խաղաղությունը պետք է լինի արժանապատվության հիմքի վրա կառուցված․ «Եթե խաղաղությունը հիմնված եղավ անընդհատ զիջելու պատրաստակամության վրա, դա ոչ թե խաղաղություն, այլ մղձավանջ է լինելու։ Լուծման միակ տարբերակը՝ ունենալ այնպիսի իշանություն, որը խաղաղությունը կպարտադրի թշնամուն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ