28 06 2023

Մարդու իրավուքներից եք խոսում․ դե գնացեք Արցախ կյանքի ու ազատության իրավունքից խոսեք․ Խաչատրյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին



Նախօրեից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh»  կարգախոսով ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց 24-ժամյա նստացույցեր իրականացրած քաղաքացիներերթվ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ։

«Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակաիրթ աշխարհի աչքի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական ագերսիվ գործողությունն իրականացրեց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ու համայնք հայ ժողովրդի դեմ»,- ՄԱԿ-ի գրասենյակից դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ , ԱԺ  «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս Արցախում զոհվել է չորս մարդ, ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նահատակվածների հիշատակը։

«Զինվորները չեն զոհվել հանուն ոչնչի, ոչ այս չորս զինվորները, ոչ չորս հազարից ավելի զոհերը։ Նրանք զոհվել են, որպեսզի Արղախը մնա հայկական, հայերը կարողանան ապրել իրենց հայրենիքում, կերտել իրենց պետականությունը»,-ասաց նա։

Դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ պատգամավորը  հիշեցրեց, որ կազմակերպության կանոնադրությունը հիմնվում է  ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։

«ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել՝ իրացնելով ազգերի ազատ ինքորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ժողովուրդներից, որոնք այդ իրավունքներն իրացնելով պետություն են ստեղծել․․․ 

«Ադրբեջանն ուժ կիրառեց 2020 թվականին, ուժ է կիրառում այսօր, ինչո՞ւ Ադրբեջանը մինչ այս պահն անպատիժ չէ, դուք որ այստեղից խոսում ենք միջազգային իրավունքի մասին , մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝  ձեր իսկ սկզբունքներն անտեսելու, անարգելու համար․ մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ  է, մի՞թէ Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան՝ 120 հազար մարդու կյանքը, 30 հազար երեխայի կյանքը, արցունքները, թերսնումը․․ Սա՞ է  այն իրավունքը, որն այդքան վեհանձն քարոզում եք ․․․ Մարդու իրավուքներից եք խոսում, ուզում  եք, որ ձեզ հավատա՞ն, դե գնացեք Արցախ  կյանքի ու ազատության իրավունքից խոսեք»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ