27 06 2023

Էդ քննադատողներից ոչ մեկի ձեռքը չենք բռնել, որ էս 6 ամսում մի բան անեին․ Իշխան Սաղաթելյան



 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Եվրամիության ներկայությունչության դիմաց միաժամանակ 24-ժամյա նստացույցի իմաստն է պահանջը՝ վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման և ցեղասպանության առջև, և միջազգային հանությունը շարժվում է զուտ հայտարարություններով»,- ԵՄ գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ասաց, որ թեև մեծապես կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում և համարում են, որ պետք է քննարկվի խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացման հարցը, բայց, այնուամենայնիվ, կա պահանջ նաև Ռուսաստանից, քանի որ խաղաղապահների առաքելությունն է նաև պահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։

Նրա խոսքով, ակնկալիք չունեն, որ բողոքի ակցիայից անմիջապես հետո խնդիրները լուծվելու են, ճանապարհ բացվելու է, բայց առնվազն բոլողոքի ձայն բարձրացնելն անհրաժեշտություն է։

Քննադատություններին, թե ինչու են ակցիաներն իրականացնում դեսպանատների, ոչ թե կառավարության դիմաց, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Դա չի նշանակում, որ մենք բավարարված ենք կառավարության գործունեությամբ կամ էլ նախկին գնահատականների մեջ որևէ բան փոխվել է։ Մենք այս օրին հասել ենք Հայաստանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում, իրենք են բերել-հասցրել էս վիճակին։ Սա չի նշանակում, որ վաղը ակցիաներ չենք անելու կառավաչության և ԱԳՆ դիմաց։ Քանի դեռ կա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան և կապիտուլյանտ իշխանությունը, գնալով մեր վիճակը վատանալու է»։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ընդդիմությունը ոչինչ չի անում, Իշխան Սաղաթելյանը արձագանքեց․ «Էդ քննադատողներից ոչ մեկի ձեռքը չենք բռնել էս 6 ամսում՝ մի բան անելու համար։ Դիմադրություն շարժման ակտիվ փուլից հետո որևէ մեկն ավելի զանգվածային, հուժկու ու վճռական որևէ բան չի արել։ Ընդդիմադիր դաշտում հակառակորդ ու մրցակից չունենք։ Մեր աջակիցները, համակիրները, մեզանից ակնկալիք ունեցող քաղաքացիներն այո, քննադատության տեղ ունեն, քանի որ դավաճանները շարունակում են մնալ իշխանության, և օրեցօր թշնամին մոտենում է Երևանին։ Այո, ընդդիմությունն այսօր անելիք ունեի, համահայկական անհնազանդության հարց ունի և պարտավոր է անել»։

Իշխան սաղաթելյանն ասաց, որ քննարկվում է առաջիկայում ի պաշտպանություն Արցախի համահայաստանյան մեծ հանրահավաք կազմակերպելու հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ