ԱԺ հերթական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ՔՊ պատգամավորների և ընդդիմադիրների միջև: Իշխանական պատգամավորներն ամեն կերպ քննադատում էին ընդդիմադիր պատգամավորներին Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին չմասնակցելու համար: Ալեն Սիմոնյանն ու Սեյրան Օհանյանը տեղից հեռակա բանավեճ ծավալեցին, ինչից հետո Հայկ Կոնջորյանը իրեն թույլ տվեց վիրավորական արտահայտություններ: Հայտարարվեց ընդմիջում, սակայն երկար ժամանակ պատգամավորները չէին լքում դահլիճը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը