«Պատերազմի առաջին օրը Նիկոլն ի՞նչ է անում․ բանաստեղծություն է դնում իր ֆեյսբուքյան էջում։ Բոլոր մնացած քննադատությունները դնենք մի կողմ․ էդ պահին դու վարչապետի աթոռին ես նստած, լսում ես՝ լայնամասշտաբ պատերզմ է, լսում ես՝ Ստեփանակերտը գնդակոծվում է, Արցախը գնդակոծվում է ասում ես՝ սպասի մի հատ իմ բանատեղծությունը նորից դնեմ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա բերեց մեկ այլ օրինակ ևս․ «Երկու ժամ է անցել պատերազմի սկզբից, արցախյան մի հատ կայք վիդեոյով դրեց Ստեփանակերտում տանկերի տեղաշարժը․ մեկ էլ տեսնում ես՝ Նիկոլ Փաշինյանը ափալ-թափալ իր ֆեյսբուքյան էջում տանկերի տեղաշարժի վիֆդեոն է դնում։ Զանգել եմ Արծրունին, ասել եմ էդ անասունին ասա թող հանի վիդեոն, չի կարելի զորքերի տեղաշարժ դնել։ Ջնջեցին-հանեցի։ Էդքանով սահմանափակվեմ, թե ոնց է իշխանությունը պատրաստ եղել պատերազմին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը