20 06 2023

ԵՄ առաքելության գործունեությունը նպաստում է կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն. Արմեն Գրիգորյան

ԵՄ  առաքելության գործունեությունը նպաստում է կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն. Արմեն Գրիգորյան

Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ:

Քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Ա. Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ այն նպաստում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն:

Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ մասնավորապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ