«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Վազգեն Սարգսյանի մասին արված Փաշինյանի երեկվա հայտարարությանը․ «Թող մեր քաղաքացիները բացեն ու նայեն, թե ինչ մաղձ, կեղտ ու թարախ էր Նիկոլ Փաշինյանն իր թերթոններով տարածում Վազգեն Սարգսյանի ու մեր բանակի ուղղությամբ․ Էդ ո՞ր օրվանից Փաշինյանը դարձավ Սպարապետի արժեքները կրող ․ Սպարապետի արժեքները կրողն Արցախը չի հանձնում»,-ասաց Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը