16 06 2023

Այս պահին բանակցվում է, որ Արցախում ապրող հայերն ունենալու են միայն Ադրբեջանի Սահմանադրությունը․ Մամիջանյան



 «Միշտ կա լայնածավալ պատերազմի հավանականություն, բայց ես ձեզ երկու խնդրանք ունեմ՝ դա խաղաղության գործընթաց չանվանել։ Այդ խաղաղության գործընթացի հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան նախորդ բոլոր տարիներին։ Գլխներին կպնի ըտենց խաղաղությունը, դա քարոզչական թեզ է, որը Փաշինյանի թիմը փորձում է գցել դաշտ։ Երկրորդ խնդրանքս՝ Ադրբեջանի այս խայտառակ ուլտիմատումները բավարարելու գործընթացը երբևէ չհակադրել պատերազմին, չասել, որ եթե այս բանակցային գործընթացը չլինի, սրա այլընտրանքը պատերազմն է։ Ոչ, սրա այլընտրանքն արժանապատիվ բանակցություններն են։ Սրա այլընտրանքն այն էր, ինչ կար, երբ բանակցային սեղանին ինքնորոշման իրավունքն էր։ Իսկ հիմա հասել ենք նրան, որ այս պահին բանակցվում է, որ Արցախում ապրող հայերը որպես անվտանգության երաշխիք՝ ունենալու են միայն Ադրբեջանի Սահմանադրությունը»,-ԱԺ -ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ