16 06 2023

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը ՀՀ դարձել է անհնար. Անահիտ Ավանեսյան



Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշակական օգնություն, բայց սա չի կարող լուծում հանդիսանալ», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ