16 06 2023

ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին միասին աշխատել՝ եղած տարաձայնությունները հաղթահարելու համար

ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին միասին աշխատել՝ եղած տարաձայնությունները հաղթահարելու համար

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմաններին հրադադարի խախտումներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել այս իրավիճակի առնչությամբ:

«Եվ մենք շարունակում ենք երկու կողմերին հորդորել միասին աշխատել՝եղած տարաձայնությունները հաղթահարելու համար: Ընդհանրապես, ինչպես գիտեք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը շարունակում է հասանելի լինել, և մենք անհամբեր սպասում ենք երկու կողմերին համոզելու՝ առաջ շարժվել»,- ասել է Միլերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ