Իշխանությունները բազմիցս խոչընդոտել են Արմեն Աշոտյանի մասնակցությունը միջազգային հանդիպումներին և քննարկումներին, որոնց ժամանակ խոսվում է Արցախի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այս պահին ինչ-որ գաղտնի գործընթացներ են տեղի ունենում և փորձում են այս ձևով ուշադրություն շեղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը