Գաղտնիք չէ, որ բոլոր ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը, խաթարել դրանք, եւ ի վերջո, ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որն իրեն է ցանկալի:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ սա առաջին նման դրսևորումը չէ:
«Այլ հարց է, որ մենք եւ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվեն. Կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ հանգելու փոխընդունելի լուծումներ, կամ եթե ուժի գործադրմամբ է, մեզ համար նման գործընթացն անընդունելի է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը