«Ակնհայտ է, որ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը հիմա ամեն ինչ պետք է անի միասնական ճակատով հանդես գալու»,-ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սա ոչ մեկ, ոչ երկու, ոչ առավել ևս կուսակցական առումով խնդիր է միայն։ Սա համազգային, համաժողովրդական խնդիր է։ Դրա համար մեր մոտեցումն հետևյալն է՝ որևէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել կասեցնելու համար, իսկ կասցեման համար շատ ժամանակ չունենք։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից, ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա։ Բայց ժամանակ կարող ես շահել առանց Նիկոլի։ Նիկոլի պայմաններում հնարավոր չէ ժամանակ շահել։ Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա պարտադրել նոր կապիտուլյացիա, ապա իշխանությունը գնալու է դրան։ Հետևաբար, մեր համախմբման նպատակը պետք է սա լինի։ Մենք ողջունում, աջակցում ենք ցանկացված այն ընդդիմադիր շարժմանը, գործողություններին, որոնք միտված են այս միասնական ճակատ ձևավորելուն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը