12 06 2023

Արցախը այլ պետության կազմում ճանաչելը և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը պետք է քրեականացվեն. Օրբելյան



Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ ԿԸՀ-ն կարող է մերժել մեր դիմումը, խնդիրն արդեն օրվա մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով «Հայաքվեի» նախաձեռնող խմբի դիմումին:

Նշենք, որ հունիսի 12-ին նախաձեռնության անդամները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել եւ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:

«Մենք սահմանադրության մեջ ունենք տարբեր դրույթներ, օրինակ կյանքի իրավունք, բայց դա չի նշանակում, որ սպանության հոդվածը չպետք է քրեականացնենք, նույնն էլ այս պարագայում է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ