05 06 2023

Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ փաստաբան

Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ փաստաբան

Yerevan Today-ի հետ զրույցում Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կալանքի որոշումը՝ բավարարելով փաստաբանների բողոքը։ Խափանման միջոց է նշանակվել տնային կալանքը։

Փաստաբանն ասաց, որ ներկա պահին դեռ որոշումը չի ստացել, ստանալուն պես ավելի մանրամասն կներկայացնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ