02 06 2023

Պեսկովը՝ Փաշինյանի՝ «մենք Ուկրաինայի հետ հակամարտությունում ՌԴ դաշնակիցը չենք» հայտարարության մասին

Պեսկովը՝ Փաշինյանի՝ «մենք Ուկրաինայի հետ հակամարտությունում ՌԴ դաշնակիցը չենք» հայտարարության մասին

Կրեմլը կարեւոր է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Այն ի գիտություն կընդունվ:

Այս մասին հունիսի 2-ին կոնֆերանս զանգի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է aif.ru-ն։

«Մենք այն (հայտարարությունը) ի գիտություն ենք ընդունում։ Սա կարեւոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի հակամարտության հետ կապված Հայաստանի դիրքորոշման մեջ որոշակի նրբություններ կան։ Մենք դրանք հաշվի ենք առնում, մենք դրանք գիտենք։ Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ