Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հաստատեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և հավելավճարների չափերը:
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ատեստավորման սուբյեկտ են լիբնելու թե ոստիկանության պետի տեղակալները, թե ոստիկանության մնացյալ խմբի ծառայողները.
«Մի քանի հիմնական չափանիշներ ենք նախատեսել, որոնցով պետք է որոշենք, թե արդյոք անձը պետք է մասնակցի թեստավորմանը, թե ոչ: Դրանք երկու խոշոր խմբավորում են, առաջինը վերաբերում է թմրամիջոցի և հոգեմետ, հոգեներգործուն նյութի օգտագործմանը: Մինչև ատեստացիան կունենանք լիցենզավորված բժշկական կազմակերպությունների կողմից իրականացրած փորձաքննություն, որի արդյունքների վրա եթե արդյունքները դրական լինեն, ապա անձին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը»,-հայտարարեց ՆԳ փոխնախարարը:
Մյուս կարգավորմամբ էլ, ըստ նրա, եթե ոստիկանության ծառայողն ունի 20 մլն և դրան համարժեք դրամի տրամադրված վարկ և 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն, ապա այդ դեպքում նույնպես թույլ չի տրվի անձին մասնակցել ատեստավորմանը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը