30 05 2023

Կանայք միշտ էլ ԶՈՒ-ում ներգրավված եղել են, պետք չի սա դարձնել հեղափոխական քայլ. Գեղամ Մանուկյան



Մի քանի անգամ հարց տվել ենք, թե ինչի համար է այս նախագիծը, բայց այդպես էլ պատասխան չի հնչել, երկրի անվտանգային հարցում որպես հիմնավորում դրել եք գենդերային հավասարությունը, որը ճիշտ չէ:

Այս մասին հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով բանակում կին զինծառայողներին ներգրավելու որոշմանը:

 «ԶՈՒ կանանց ներգրավումը միշտ էլ եղել է, սա մի ներկայացրեք որպես հեղափոխական քայլ, իսկ ինչ վերաբերում է բանակի հեղինակությունը բարձրացնելուն, կարելի էր այս ընթացքում շատ բաներ չանել ուղղակի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ