30 05 2023

«Խնայեք ձեր ժամանակը, ես շուտ եմ հասկանում»․ Մհեր Գրիգորյանը՝ լրագրողին



 

«Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է ՀՀ-ի իրավազորությունը։ Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների  և ի վերջը ապաշրջափակմանը, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի Հանրապետության համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հարցին, թե իշխող ուժի ներկայացուցիչները նշում էին, որ ապաշրջափակման դեպքում մաքսային հսկղությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, փոխվարչապետը ասաց․ «Նման քննարկում այս պահին չկա, օրակարգում նման հարց չենք մշակել։ Նման  գաղափարներ շրջանառվել են, բայց այդ հարցի հետ կապված մշակված ձևաչափ չկա»։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցք հասկացությանը, Մհեր Գրիգորյանն ասաց․ «Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկյունից, կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց ես կարծում եմ շատ դեպքերում էլ ընդգծել է միջանցքը այլ տեսակետ կամ վերաբերմունք ունենալու համար։

Երկրորդ տարբակի հետ կապած մենք մշտապես տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառած է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքի մասին, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ապա չենք քննարկելու, դա մեզ համար կամիր գիծ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ