28 05 2023

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, սակայն այն դեպքում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չկան»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ