26 05 2023

Կրասնոդարը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Կրասնոդարը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կրասնոդարը մայիսի 26-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Lenta.ru-ի փոխանցմամբ այդ մասին տեղեկություն ու տեսանյութ է հրապարակել Baza-ն։

Բազմահարկ շենքի պատուհանից արված տեսանյութում երևում է բռնկումը՝ պայթյունի ձայնով։  Օպերատիվ շտաբը հաստատել է քաղաքում տեղի ունեցած պայթյունը։ Պաշտոնյաների խոսքով՝ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հրդեհ չի հայտնաբերել, սակայն շենքի տանիքին և պատուհաններին վնաս է հասցվել։ Ըստ աղբյուրի՝ զոհեր և վիրավորներ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ