ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի մասով իր անելիքն ու ասելիքն արդեն արել է։
«Հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է անելու 2 տարբերակ. տարբերակ 1՝ ստորագրել այն, ինչ հիմա ինքը բանակցում է, այսինքն՝ ՀՀ մահվան դատավճիռը, տարբերակ 2՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը», - ԱԺ-ում հայտարարեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը