24 05 2023

Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են․ Ավետիք Իշխանյան

Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ»

Մի կերպ ինձ ստիպեցի և լսեցի ԱԺ կոչվող բալագանում , քպ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը»։ Առանց վարանելու, վստահ կարելի է ասել, որ այն հերթական բեմադրությունն է։

Ստրկատեր-վարչապետը իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական  ստրուկների մեջ ավագին( ԱԺ խոսնակ), որն էլ ստրուկների միջև բաժանում է հարցերը։

Ամեն անգամ քպ-ական ստրուկներն իրար կոկորդ են կրծում, հարց տալու իրավունք ստանալու համար, քանի որ այն հիանալի հնարավորություն է տիրոջը քծնելու, աչքի ընկնելու համար։ Հետագայում, հատուկ հանձնաժողովը, ավագ ստրուկի նախագահությամբ, ուշադիր լսում և գնահատում է ամեն ստրուկի հարց տալու ընդունակությունը, ոճը, քծնանքի չափն ու մակարդակը։

Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ