24 05 2023

Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան



«Հենց նույն Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այդ հռչակագիրը սահմանում է, որ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական և այդ սահմաններն անխախտելի են: Սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել»,-այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը 90-ականներին ռուսական թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսակցություն է գնացել ինքնավարությունների մասին, և լրագրողը նրանից հետաքրքրվել է ռուսական ինքնավարության մոդելի և ԼՂ-ի նմանության մասով: Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքնավարությունից բացի, մենք ավելին չենք էլ ուզում: Այսինքն, հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւնն է եղել իրենց նպատակը»,-նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը, որպես պետություն, եբեք կադաստրի վկայական չի ունեցել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ