23 05 2023

Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ և շատ շատ հեռու է Արցախից․ Սեյրան Օհանյան



 

«Իշխանությունների պատվերով արդեն տևական ժամանակ է, որ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ, որրոնք ուղեկցվում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտումներով։ Մի դեպքում իբր թե պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով փակ ձևաչափով ընթացող նիստերը իրականում ունեն նպատակ կոծկել այն իրավական կրկեսը, որը բեմադրվում է նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ կոծկել դատավորների թե՛ մասնագիտական, թե՛ բարոյական մակարդակը։ Մյուս դեպքում, ինչ-որ առևանգման անհիմն մեղարդանքով կալանավորվում է հանուն հայրենիքի նահատակված զինվորի ծնողը»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Առհասարակ, քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարց քննարկող մարմինների, որոնք շտապում են կալանքի միջնորդությունները հապշտապ բավարարել, որովհետև կա հրահանգ ու կան այն կատարողները։ Երևի հենց այսպիսի դատարան էր ցանկանում ու հենց այսպիսին էր պատկերացնում դատարանը Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Հայաստանում դատավոր կա՞, որ կարա վարչապետի ասածը չանի,- ասաց նա և հավելեց,- կալանքը ծայրահեղ միջոց է, հերոսություն չէ, ընդհակառակը, թուլության նշան է։ Անգամ օրերի հարցում ենք տեսնում հստակ խայտառակ միտում։ Մայիսյան հաղթանակների օրը հաղթանակ ապահովողները դատարաններում մեղադրյալի կարգավիճակում էին։ Ըստ էության, մարդիկ մեղադրուվում են հաղթանակի մեջ։

Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ և շատ շատ հեռու է Արցախից»։

 

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ