Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.
««Այսօր Հայաստանում ռևանշիստական ուժեր են բռնկվում, շարունակվում են տարածքային նկրտումները մեր երկրի նկատմամբ: Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում: Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում: Այդ քաղաքականությունը կարող է տարածաշրջանի համար նոր սպառնալիքների հանգեցնել»,- նման հայտարարություն արել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Նույն ինքը Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հսկայական գումարներ է ծախսում ադրբեջանական բանակի հզորացման վրա: Հարց՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ են նման միջոցներ հատկացվում բանակին, ինչո՞ւ է օկուպացված Քարվաճառը դառնում պլացդարմ ՀՀ-ի դեմ հնարավոր գործողությունների համար: Պատասխան՝ որքան էլ Փաշինյանը խոստանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա քիչ է Ադրբեջանի համար, նրանք ուզում են ավելին, դրա համար էլ պատրաստվում են պատերազմի ՀՀ-ի դեմ և այդ ֆոնին ցանկանում, որ այստեղ չլինի զինված բանակ ու կազմակերպված դիմադրություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը