18 05 2023

Պարտավոր ես հետ վերցնել այդ անհեթեթ բողոքը․ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի որդուն

Պարտավոր ես հետ վերցնել այդ անհեթեթ բողոքը․ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի որդուն

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Աշոտ,
Քեզ առաջին անգամ տեսել եմ Բլեյանի դպրոցում, երբ այցելության ժամանակ տնօրենը ձեր դասարանում ասաց, որ դու Նիկոլի տղան ես։
Հայրդ նստած էր, եւ ես մոտեցա քեզ, ձեռքս դրեցի ուսիդ ու խուճուճ մազերիդ նայելով ասացի. օգնելու բան լինի, տնօրենի միջոցով ասա։
Դու փոքր էիր, գուցե չես հիշում այս դրվագը։
Չեմ ուզում հիմա վերլուծել քո կյանքը, քո ապրումները, քո հոգեվիճակը։
Կռահում եմ, որ ծնողներդ գուցե քեզ համոզել են գործել այդ սրիկայությունը եւ այսօրվա միջադեպի հետքերով բողոքել զոհվածի ծնողի դեմ, ում քո պատճառով կալանավորել են։
Հա, դու մեղավոր չես, որ հայրդ Նիկոլն է, ով 5 000 քո հասակակիցների մահվան պատճառ դարձավ։ Սակայն վստահ եմ, որ իր մեղքի որդը քեզ էլ է ուտում։
Հա, դու մեղավոր չես, որ պատերազմի արդյունքում դու, վարչապետի տղա, կենդանի մնացիր, իսկ հազարավոր մայրերի ու հայրերի որդիները՝ ոչ։ Սակայն վստահ եմ, որ այս վարկածի կասկածի որդը քեզ նույնպես ուտում է։
Նշված միջադեպով քո բողոքը քո գլխում առկա այդ եւ այլ բազմաթիվ որդերին դրաձնելու է վիշապ, դեւ, հիդրա։ Եւ քո ճակատին անդարձելիորեն է դաջելու «մեղավոր ես» խարանը։
Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի քո կյանքը։ Այսօր Հայաստանում քո հոր պատճառով բոլորիս կյանքերն են խեղված, անկանխատեսելի, ուրվականանման…
Բայց մի բան պարզ է. դու պարտավոր ես հետ վերցնել այդ անհեթեթ բողոքը։
Պարտավոր ես, որովհետեւ առանց այդ էլ քո ընտանիքն իմ ժողովրդին աններելի տառապանքներ արդեն պատճառել է եւ շարունակում է պատճառել։
Պարտավոր ես, որովհետեւ Նիկոլի տղեն ես (պարադոքս չկա՝ ուղիղ կապ է)։
Պարտավոր ես, որովհետեւ կենդանի ես մնացել, իսկ քո հոր պատճառով զոհված, քեզանից պայծառ ու լուսավոր տղերքը չկան։
Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը։
Մենք տիկին Գայանեի համար կպայքարենք, ես քե’զ համար եմ ասում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ