Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«PECUNIA NON OLET
(Деньги не пахнут)
Իտալիյում հայտնաբերվել է Էկվադորից Հայաստան առաքվող 800 մլն եվրո արժողությամբ, 2734կգ կոկաին։
Եվ ի՞նչ է սա նշանակում։ Այսօր Հայաստանում, բացի իշխանական գործարարներից, որևէ մեկն անհնար է գնար նման համարձակ գործարքի։ Ավելին, այդ նույն մերձիշխանական գործարարն առանց, նույնիսկ ոչ թե համաձայնության, այլ վարչապետ կոչեցյալի ցուցումի, նույնպես չէր համարձակվի այդպիսի գործարքի գնալ։ Հիշենք նաև, այդպես էլ չբացահայտված մաքսանենգ ծխախոտների, ադամանդների մութ գործարքները։
Այդ արարածի համար, հանուն փող շինելու, ոչ մի արժեք, խոչընդոտ գոյություն չունի, այն կլինի իր հայրենակիցների առողջության, կյանքի, թե հայրենիքի հաշվին, կարևոր չի։
Միայն թե չասեք, թե իրավապահ մարմինները պետք է այս հարցով զբաղվեն։Այն իրավապահ մարմինները, որոնք առատորեն վարձատրվում են, նույն՝ անօրինական փողերից և ստրուկի պես ծառայում իրենց տիրոջը։
Ցանկացած այլ երկրում, նման դեպքերում ժողովուրդը կընդվզեր, բայց իհարկե՝ ոչ Հայաստանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը