12 05 2023

Մի ձեռքով խաղաղություն են առաջարկում, իսկ մյուս ձեռքով՝ խփում... Սենոր Հասրաթյան

Մի ձեռքով խաղաղություն են առաջարկում, իսկ մյուս ձեռքով՝ խփում... Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  նշել է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը միասին Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել եւ դեռ սպասում են պատասխանի...

Նույն օրն Ադրբեջանը (ամենայն հավանականությամբ, ոչ առանց մեծ եղբոր գիտության) հրետակոծության տակ առավ Հայաստանի տարածքները...

Սա այն իրականությունն է, երբ մի ձեռքով խաղաղություն են առաջարկում, իսկ մյուս ձեռքով՝ խփում...

Հ.գ.-Արժե հիշել, որ կար ժամանակ, երբ ՄԵՆՔ էինք խփելով, և այս լուսանկարում պատկերված սահմաններով, խաղաղություն պարտադրում հակառակորդին...

Իսկ դա ուղիղ 29 տարի առաջ հենց այս օրն էր՝ 1994թ. մայիսի 12-ին...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ