09 05 2023

Իշխանությունը պահելու համար պետք է նորանոր խորքեր գրավի նենգության, ստորության և դաժանության... Կարեն Վրթանեսյան

Իշխանությունը պահելու համար պետք է նորանոր խորքեր գրավի նենգության, ստորության և դաժանության... Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անձնակենտրոն բռնապետությունները միշտ ավելի ու ավելի վատն են դառնում, մինչև բռնապետին չեն տապալում։
Որովհետև բռնապետը անընդհատ դիմում է քայլերի, այնպիսի կարմիր գծեր է հատում, որոնցից հետո իրեն ատողների, իրենից վրեժ լուծել ցանկացողների թիվն աճում է։
Եւ ըստ այդմ իր իշխանությունը պահելու համար բռնապետը ստիպված է լինում ավելի ու ավելի արմատական քայլերի դիմել, նշանակում է՝ ավելի շատ նորմեր խախտել։
Բացի այդ դիկտատորները միշտ փորձում են հանցակից դարձնել հնարավորինս շատ մարդկանց, որպեսզի նրանք էլ այլևս «զադնի դնելու» տեղ չունենան, իսկ այդ մարդկանց անվտանգությունը կախված լինի բռնապետի բարյացակամությունից։
Չմտածեք, թե այս գործընթացում «հատակ» կա։ Նա միշտ ավելի ու ավելի խորը «իջնելու» տեղ ունի։ Որովհետև հետ գնալու ճանապարհ իրեն չի թողնում, իսկ իշխանությունը պահելու համար պետք է նորանոր խորքեր գրավի նենգության, ստորության և դաժանության...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ