08 05 2023

Առաջիկայում մեզ սպասվում են նոր ծանր իրադարձություններ․ Տիգրան Աբրահամյան



«Իշխանությունը տարբեր ընդդիմախոսների նկատմամբ հետապնդման տարբեր դրսևորումներ ունի՝ մեկին բարոյական, մյուսին՝ հոգեբանական, իրավական և այլն. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ սպային,  գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այն մարդկանց, որոնք այսօր բաց խոսում են երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին, մեր երկրին սպասվող նոր ողբերգությունների մասին, այս իշխանությունը զրկում է ազատությունից։

«Գեներալ Խաչատուրովի նկատմամբ հետապնդումն այս դրսևորումներից մեկն է»,-ասաց Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ