08 05 2023

Օրվա իշխանությունը չի հանդուրժում իրենց չենթարկվող հեղինակավոր անձանց․ հայտարարություն

Օրվա իշխանությունը չի հանդուրժում իրենց չենթարկվող հեղինակավոր անձանց․ հայտարարություն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ մայիսի 8֊ին, ժամը 15։00֊ին Երևանի Հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա 3֊րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով, հերթական դատական նիստը, ուստի ՂՊՎՄ-ն հորդորում է իր անդամներին և աջակիցներին, ներկայանալ դատարան և սատարել հերոս հրամանատարին․

«Մենք վստահ ենք, որ գեներալ Խաչատուրովի մեկուսացնելու և չեզոքացնելու շինծու գործի առիթն ու պատճառն այն է, որ օրվա իշխանությունը չի հանդուրժում իրենց չենթարկվող հեղինակավոր անձանց։

Գեներալ խատարուրովը 2021-ին մեկն էր այն 40 սպաներից, որոնք ստորագրեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հուշագիրը։ Սա է պատճառը, որ Փաշինյանի կլանի կամակատար ՊՆ նախարարական կաբինետը չերկարաձգեց նման հերոս գեներալի ծառողական պայմանագիրն, իսկ այժմ էլ, չեզոքացնում ու հետապնդում է քրգործով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ