05 05 2023

Փաշինյանը Չեխիայում ՀԱՊԿ-ից է բողոքել

Փաշինյանը Չեխիայում ՀԱՊԿ-ից է բողոքել

Անվտանգության միայն մի երաշխիք կա․ դա խաղաղությունն է։ Այս մասին Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Աշխարի 70 տոկոս երկրները, որոնք ինքնուրույն իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։ Ո՞նց են ապահովում իրենց անվտանգությունը, խաղաղության շնորհիվ։ Որ պահին պատերազմ սկսի այդ երկրները չեն կարող դիմակայել»,- նշեց Փաշինյանը։

Ըստ գործադիր իշխանության ղեկավարի՝ կան երկրների ղեկավարներ, որոնք խոստովանում են, որ չեն կարող դիմակայել։

 

«Ինչո՞ւ չկարողացանք կառավարել պատերազմի հետ կապված իրադրությունը։ Որովհետև պատարազմի հետ կապված իրադրությունը կառավելու համար մենք պետք է անենք մի շարք արձանագրումներ, որոնք որևէ կերպ չէինք կարող անել։ Մենք ինքներս մեզ հետ պետք է առերեսվենք՝ մեր ընկալումների, մեր պատկերացումների, անվտանգային մեր համակարգերի հետ։ Օրինակ՝ մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ»,- ընդգծեց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ